ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Ubitours–ը նորարարական պրոեկտ է, որտեղ ՀՀ-ում և ամբողջ աշխարհում գործող տուրիստական կազմակերխությունները և տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնող անհատները կարող են առաջարկել իրենց փաթեթները և ծառայությունները զբոսաշրջիկներին ՀՀ և ամբողջ աշխարհում ճանափարհորդելու համար:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում կանոնները Ubitours համակարգից օգտվելու համար`
Կանոնակարգ Կայքում ծառայություններ մատուցողների համար
Գրանցում Ubitours-ում՝
Համագործակցելով Ubitours-ի հետ ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատը կայքում գրացնվելուց էլեկտրոնային տարբերակով ծանոթանում և տալիս է իր համաձայնություն պայմանագիր կնքելու համար Ubitours կայքի հետ ստորև նշված համագործակցության շրջանակներում, որը ավտոմատացված կարգով հաստատվում է։
Կայքում գրանցվելուց ծառայություն մատուցողը տրամադրում է իր կազմակերպության կամ ոլորտի վերաբերյալ ինֆորմացիա / անվանում, հեռախոսի համար, էլ․ հասցե և այլ։ Կայքում գրանցված յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ կարող է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՔԱՆԱԿՈՎ և ԱՆՎՃԱՐ ստեղծել տուր փաթեթներ կամ այլ ծառայություններ զբոսաշրջության վերաբերյալ, որոնք հասանելի կլինեն կայքի օգտատերերի համար։`
Ubitours կայքում գործարքների կանոններ՝
Կայքում ներկայացված յուրաքանչյուր հայտարարություն հասանելի է յուրաքանչյուրի համար ով մուտք կգրոծի կայք և կորոնի որևէ փաթեթ կամ այլ առաջարկ։ Եթե զբոսաշրջիկը տեսնելով բոլոր առաջարկները իր համար ցանկալի ուղղությամբ (օր․՝ Երևան – Իտալիա – Երևան 7օր) և ներկայացված առաջարկներից ոչ մեկը հարմար չէ իրեն, մենք առաջարկում ենք գործիք, որի շնորհիվ զբոսաշրջիկը կարող է ստեղծել իր ԱՆՀԱՏԱԿԱՆ տուրը և տվյալ հարցումը կուղարկվի կայքում գրանցված բոլոր կազմակերպություններին կամ անհատներին որոնք գործունեություն են ծավալում տվյալ հարցման շրջանակներում։
Ubitours-ի միջնորդավճարներ՝
-
Կայքի շնորհիվ իրականացված յուրաքանչյուր գործարքից, որը իրականացվում է ՀՀ տարածքում արտասահմանցի կամ ՀՀ զբոսածրջիկների համար, Ubitours-ը ունի միջնորդավճար, նշված արժեքի 5%-ի չափով, որը հետագայում դուրս է գալիս առաջարկի արժեքից զբոսաշրջիկի համար
-
Կայքի շնորհիվ իրականացված յուրաքանչյուր գործարքից, որը իրականացվում է արտասահմանում, Ubitours-ը ունի միջնորդավճար, նշված արժեքի 3%-ի չափով, որը հետագայում դուրս է գալիս առաջարկի արժեքից զբոսաշրջիկի համար
Ubitours-ի օգտագործման կանոնները՝
-
Կայքում գրանցված և կայքի շնորհիվ իրականացված յուրաքանչյուր գործարքի 3-5% նշված արժեքից, որպես միջնորդավճար վճարվում է Ubitours-ին զբոսաշրջիկի կողմից, որը հետագայում դուրս է գալիս տվյալ փաթեթի կամ ծառայության արժեքից
-
Կայքում բոլոր հայտարարությունները հասանելի են, բայց հայտարարությունը գցողի կամ գցող կազմակերպության անվանումը փակ է այնքան ժամանակ, մինչ չի իրականացվել կայքի պայմաններին համապատասխան վճարումը զբսածրջիկի ողմից
-
Զբոսածրջիկը կարող է ծանոթանալ իր կողմից որոնվող փաթեթի կամ ծառայության բոլոր առաջարկներին․ առաջարկ անող բոլոր կազմակերպությունների կամ անհատների գնահատականներին և նախկինում արված մեկնաբանություններին նրանց մատուցած ծառայության վերաբերյալ
-
Զբոսածրջիկի կողմից կայքի միջնորդավճարը վճարելուց հետո, նրա համար հասանելի է լինում տվյալ ծառայությունը առաջարկող կազմակերպության կամ անհատի տվյալները
-
Կայքում գրանցված և կայքի շնորհիվ իրականացված գործարքի մնացած ամբողջ գումարը զբոսաշրջիկը վճարում է ծառայություն մատուցողին
-
Զբոսաշրջիկը հնարավորություն ունի ծառայությունից օգտվելուց հետո գնահատել կամ մեկնաբանություն թողնել որևէ կազմակերպության կամ անհատի մատուցած ծառայության վերաբերյալ, որից օգտվել է, ինչը կձևավորի զբոսաշրջիկների համար էլ ավելի լավ կողմորոշվելու հնարավորություն
-
Ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատը պարտավոր է կայքի միջոցով իրականացվող գործարքի շրջանակներում առաջնորդվել կայքի կանոններով
Ubitours-ում առաջարկ կամ հայտարորություն ներկայացնելու կարգ՝
-
Կայքը տրամադրում է բոլոր գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր է ստեղծել մանրամասն ներկայացված առաջարկ կամ հայտարարություն զբոսաշրջիկների համար
-
Կայքում ներկայացվող ոչ մի առաջարկ կամ հայտարարության մեջ ներկայացվող նկարի վրա չպետք է լինի որևէ տեքստ, անվաում, հեռախսահամար կայ այլ բան, հակառակ դեպքում տվյալ հայտարարությունը չի հաստատվի կայքի ադմինի կողմից
-
Կայքում ներկայացվող ոչ մի առաջարկ կամ հայտարարության DESCRIPTION-ի մեջ չպետք է գրված լինի ծառայություն մատող կազմակերպության կամ անհատի անվանում կամ կոնտակտային տվյալներ, հակառակ դեպքում տվյալ հայտարարությունը չի հաստատվի կայքի ադմինի կողմից
-
Կայքում ներկայացված, բայց 60 օր չթարմացված յուրաքանչյուր հայտարարություն ավտոմատացված եղանակով կջնջվի կայքից, համարվելով ոչ ակտիվ հայտարարություն
-
Կայքում գրանցված կազմակերպություն կամ անհատ ծառայություն մատուցողի մասին 3 անգամ անընդմեջ կայքի միջոցով գործարքի շրջանակներում զբոսաշրջիկների հետ պայմանները խախտելու ինֆորմացիայի դեպքում տվյալ կազմակերպությունը կամ անհատը կջնջվի կայքից և այլևս չի կարողանա հայտարարությունները գրանցել Ubtiours-ում